Հայաստանում գրանցվել է ընթացիկ ամռան ամենաշոգ օրը։ Այդ մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության (ՇՄՆ) Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ը՝ տեղեկացնելով, որ հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 12-17-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։