Հայաստանում նախատեսվում է ստեղծել արտաքին հետախուզական մարմին - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում նախատեսվում է ստեղծել արտաքին հետախուզական մարմին

2022-07-12 16:33 , Политика, 778

Հայաստանում նախատեսվում է ստեղծել արտաքին հետախուզական մարմին

Հայաստանում նախատեսվում է ստեղծել առանձին արտաքին հետախուզական մարմին. Անվտանգության խորհրդի գրասենյակն արդեն գործընկերների հետ քննարկումներ է սկսել նոր կառույցի ձևավորման հարցով:

Այդ մասին Ազգային ժողովի (ԱԺ) պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Ներքին գործերի նախարարության ստեղծման գործընթացի վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներում իր ելույթի ժամանակ ասել է Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ կառավարությունն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ լայնածավալ, երեք ուղղությամբ բարեփոխումներ է իրականացնում Ոստիկանության, Պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի ոլորտներում։

«Ուզում եմ ասել, որ Ոստիկանության բարեփոխումները հենց այս լայն կոնտեքստում պետք է դիտարկել, և դրա հիմքում դրված է ժողովրդավարական կոնցեպտը: Սկսած 2018 թ. Կառավարությունը սկսել է անվտանգության ոլորտի ժողովրդավարացման գործընթաց, ինչը կարեւոր է նաեւ անվտանգության, կայունության եւ մեր կարողությունների ավելացման տեսանկյունից»,-պարզաբանել է Գրիգորյանը:

Անվտանգության համակարգի տեսանկյունից Անվտանգության խորհրդի քարտուղարը կարեւորել է Ոստիկանության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթների՝ մեկ նախարարության մեջ համատեղումը:

Лента

Рекомендуем посмотреть