1332 դիմորդից կանցնի 606-ը․ շուտով պարեկներ կլինեն նաև Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի և Արագածոտնի մարզերում - RadioVan.fm

Онлайн

1332 դիմորդից կանցնի 606-ը․ շուտով պարեկներ կլինեն նաև Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի և Արագածոտնի մարզերում

2022-07-11 18:37 , Политика, 876

1332 դիմորդից կանցնի 606-ը․ շուտով պարեկներ կլինեն նաև Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի և Արագածոտնի մարզերում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ:

Վարչապետի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ներկայացվել են Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներով առաջիկա 6 ամսվա անելիքները, այդ թվում՝ Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայության ներդրման ընթացքը: Զեկուցվել է, որ տարվա երկրորդ կիսամյակում նախատեսվում է Պարեկային ծառայության կառավարման օպերատիվ կենտրոնի ներդրման շարունակականության ապահովում:

Հաջորդիվ պարեկային ծառայության ստորաբաժանումներ կձևավորվեն Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի և Արագածոտնի մարզերում, ապա ողջ հանրապետությունում:

Վերը նշված 4 մարզերում ապագա պարեկների ուսումնական գործընթացները մեկնարկելու են օգոստոս ամսին: Ընդհանուր առմամբ, պարեկային ծառայության անցնելու համար դիմել է 1880 անձ, որոնցից 718-ն է միայն ոստիկանության ծառայող: 1332 անձ իրավունք է ստացել մասնակցելու քննական գործընթացին, որոնցից ծառայության կանցնեն 606-ը:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել Պարեկային ծառայության տեխնիկական հագեցվածությանը, Ոստիկանության զորքերի վերակազմակերպման, Ազգային գվարդիայի ստեղծման աշխատանքներին: Պատասխանատուները վստահեցրել են, որ բոլոր միջոցառումներն իրականացվում են ըստ սահմանված ժամանակացույցի:

Քննարկվել են նաև ոստիկանության մարզային վարչությունների գործունեությանը և տարածքային ստորաբաժանումների նոր մոդելին վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Ոստիկանության բարեփոխումներով նախատեսվող բոլոր միջոցառումների արդյունավետ իրականացումը և ընդգծել Պարեկային ծառայություն կանանց ներգրավվածության ընդլայնման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը: Այս առումով, կառավարության ղեկավարը տվել է կոնկրետ հանձնարարականներ:

Лента

Рекомендуем посмотреть