Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) դեսպանատունը շնորհավորել է Հայաստանին՝ պարեկային ծառայության ներդրման 1-ամյակի առիթով՝ ֆեյսբուքյան պաշտոնական էջում արված գրառմամբ նշելով, որ ԱՄՆ դեսպանությունը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանին ժամանակակից և երկրի քաղաքացիներին լավագույնս սպասարկող ոստիկանության ձևավորման հարցում։
«ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի աջակցությամբ Պարեկային ոստիկանությունն այժմ իր գործունեությունն է իրականացնում մայրաքաղաք Երևանում, Լոռու և Շիրակի մարզերում։ Այն, ի վերջո, ներդրվելու է ողջ երկրում՝ ծառայելու և պաշտպանելու Հայաստանի քաղաքացիներին»,-ընդգծվում է հաղորդագրությունում։