«Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը պարզ գործընթաց չի լինելու»․ Բայրամով - RadioVan.fm

Онлайн

«Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը պարզ գործընթաց չի լինելու»․ Բայրամով

2022-07-07 15:47 , Политика, 840

«Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը պարզ գործընթաց չի լինելու»․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամաովն այսօր հայտարարել է, թե Հայաստանի հետ սահմանների զատման գործընթացը հեշտ չի անցնի։

«Սահմանների որոշման հարցով հանձնաժողովների ձևավորումն ինքնին բարդ գործընթաց էր։ Հայաստանն ուներ նախապայմաններ. նրանք պահանջում էին միջոցներ ձեռնարկել՝ սահմանին լարվածության թուլացման և ադրբեջանական զինուժի դուրսբերման ուղղությամբ»,-ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Բայրամովը՝ ընդգծելով, որ, ադյուամենայնիվ, Ադրբեջանը հայտնել է իր դիրքորոշումը։

«Մենք կարծում ենք, որ կանգնած ենք մեր սահմանների վրա և մեր պարտքն է պաշտպանել այն։ Այս գործընթացն անհրաժեշտ է իրականացնել՝ ուսումնասիրելով պատմական, իրավական փաստաթղթերը՝ մասնագետների մասնակցությամբ բանակցությունների միջոցով։

Սահմանազատումը ժամանակատար գործընթաց է: Անհնար է ցանկացած ժամանակ սկսել և ավարտել կարճ ժամանակում։

Հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները՝ սա հեշտ գործընթաց չի լինելու, կլինեն զգայուն պահեր։ Բայց մենք կարծում ենք, որ հանձնաժողովն ինքնին արդեն առաջընթաց է։

Առաջին հանդիպումն արդեն կայացել է. Չի բացառվում կանոնավոր հանդիպումների անցկացումը»,- ասաց նախարարը։

Չակերտներում առկա հղումները՝ «Ռադիո Վան»-ի

Лента

Рекомендуем посмотреть