Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով․ ՀՀ կառավարության նիստի մեկնարկին, անդրադառնալով Ռուբինյան-Քըլըչ վերջին հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններին, հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով երկու երկրների համապատասխան գերատեսչությունների կոորդինացված աշխատանքը։
«Հիմա շատ կարևոր է, որ մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև քաղաքական պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը: Իմ հանձնարարությունն է, որ կոորդինացված աշխատենք, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները»,-նշել է վարչապետ Փաշինյանը:
Կառավարության այսօրվա նիստի մանրամասները՝ տեսանյութում։