Քննարկվել են Եկատերինբուրգում ՀՀ Առևտրի տան ստեղծմանն առնչվող հարցեր - RadioVan.fm

Онлайн

Քննարկվել են Եկատերինբուրգում ՀՀ Առևտրի տան ստեղծմանն առնչվող հարցեր

2022-07-05 18:23 , Политика, 834

Քննարկվել են Եկատերինբուրգում ՀՀ Առևտրի տան ստեղծմանն առնչվող հարցեր

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Եկատերինբուրգ քաղաքում ընթացող ԻՆՆՈՊՐՈՄ (INNOPROM) միջազգային արդյունաբերական 12-րդ ցուցահանդեսի շրջանակում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի և Enterprise Armenia-յի տնօրենի Լևոն Օհանեսյանի երկկողմանի հանդիպումը Սվերդլովսկի նահանգապետ Եվգենի Կույվաշևի և Սվերդլովսկի մարզի միջազգային արտաքին տնտեսական կապերի նախարար Վյաչեսլավ Յարինի հետ։

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում ընդլայնված համագործակցությանը, ինչպես նաև Եկատերինբուրգ քաղաքում Հայաստանի Հանրապետության (ՀՀ) Առևտրի տան ստեղծմանը վերաբերող հարցեր։

Նշենք՝ ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում ԻՆՆՈՊՐՈՄ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը բացվել է նախօրեին՝ հուլիսի 4-ին, այն կգործի մինչև հուլիսի 8-ը։ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ Հայաստանի Հանրապետությունն առաջին անգամ է մասնակցում ցուցահանդեսին առանձին ստենդով, որի հայեցակարգը, մշակել է TL Bureau հայկական ճարտարապետական բյուրոն:

Лента

Рекомендуем посмотреть