Արցախի Հանրապետության (ԱՀ) գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն, Արցախի Հանրապետության կառավարության N 755-Ն որոշմամբ, սույն թվականի հուլիսի 1-ից արգելվել է ցորենի և գարու, այդ թվում՝ ցորենի և գարու սերմացուների արտահանումը Արցախի Հանրապետության տարածքից:
«Սույն որոշման իրագործման նկատմամբ վերահսկողությունը վերապահվել է ԱՀ ներքին գործերի նախարարությանը և ԱՀ պետական եկամուտների կոմիտեին»,-ասված է հաղորդագրությունում: