Ադրբեջանական կողմը խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակել է Խաչիկ գյուղի հայկական դիրքերի, գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ. ՀՀ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանական կողմը խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակել է Խաչիկ գյուղի հայկական դիրքերի, գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

2022-07-05 12:43 , Общество, 800

Ադրբեջանական կողմը խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակել է Խաչիկ գյուղի հայկական դիրքերի, գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Հայաստանի պաշտպանության (ՊՆ) նախարարութունն այսօր տարածած հաղորդագրությամբ հայտնում է, որ երեկ՝ հուլիսի 4-ին, ժամը 21։15-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները, տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան։

«Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան»,-ասված է հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть