Հայաստանում է Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման՝ մասնակցելու Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Սանջայ Վերմայի առանձնազրույցը։
Նրանք այնուհետ մասնակցել են Հայաստանում ընթացող Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի բացման արարողությանը։