Ռուբինյանն ու Քըլըչը պայմանավորվել են բացել ցամաքային սահմանը այլ երկրների քաղաքացիների համար, բեռների համար էլ՝ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային կապը - RadioVan.fm

Онлайн

Ռուբինյանն ու Քըլըչը պայմանավորվել են բացել ցամաքային սահմանը այլ երկրների քաղաքացիների համար, բեռների համար էլ՝ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային կապը

2022-07-01 19:20 , Политика, 1021

Ռուբինյանն ու Քըլըչը պայմանավորվել են բացել ցամաքային սահմանը այլ երկրների քաղաքացիների համար, բեռների համար էլ՝ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային կապը

Հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովի (ԱԺ) նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը Վիեննայում կայացած չորրորդ հանդիպման արդյունքներով պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:

Այդ մասին հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից (ԱԳՆ)»

Կողմերը, ըստ հաղորդագրության, նաև պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներումմեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:

«Բացի այդ, քննարկվել են այլ հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։

Ի վերջո, կողմերը կրկին ընդգծել են իրենց պայմանավորվածությունը՝ շարունակելու կարգավորման գործընթացն առանց նախապայմանների»,-ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ Ռուբինյան-Քըլըչ 1-ին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 14-ին Մոսկվայում, 2-րդը՝ փետրվարի 24-ին՝ Վիեննայում, որտեղ կողմերը վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ գործընթացը շարունակելու առանց նախապայմանների, 3-րդը՝ մայիսի 3-ին էր՝ կրկին Վիեննայում։ Այդ հանդիպմանն էլ հայ և թուրք բանագնացները վերահաստատել են այս գործընթացի միջոցով երկու երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։

Лента

Рекомендуем посмотреть