«Համաքաղաքացու վերջին ճիգերն են»․ Րաֆֆի Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանին հրավիրում է «Եռաբլուր» - RadioVan.fm

Онлайн

«Համաքաղաքացու վերջին ճիգերն են»․ Րաֆֆի Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանին հրավիրում է «Եռաբլուր»

2022-07-04 10:20 , Политика, 921

«Համաքաղաքացու վերջին ճիգերն են»․ Րաֆֆի Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանին հրավիրում է «Եռաբլուր»

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրում է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հանդիպելու առանց տեսախցիկների ու ծնկաչոք աղոթելու։

Քաղաքական գործչի քաղաքացիական հրավերի տեքստում, մասնավորապես, ասված է․

«Քաղաքացի Փաշինյան,

Հանդիպենք Եռաբլուրում, ծնկաչոք աղոթքի։ Առանց խցիկների կամ «ստատուս»-ների։ Օրն ու ժամը՝ ձեր հայեցողությամբ:

Մաքուր և ազնիվ լինելու դեպքում՝ միգուցե ամեն ինչ տեղն ընկնի։

Այս տարբերակը նախընտրելի է։ Հանկարծ չուզենաք՝ կարող ենք հանդիպել հեռուստաեթերում՝ հանրային, թե ազատական։ Քանի որ երկուսի «դոստուպն» անգամ ինձ համար վաղուց անմատչելի է, մանրամասները դարձյալ ձեզ եմ թողնում։

Սա բառախաղ չէ։ Համաքաղաքացու վերջին ճիգերն են՝ խղճի հաշտեցում պեղելու, Հայոց պատմագրության աղետաբեր ընթացքը շտկելու, Հայրենիքին, հաջորդ զինվորին սպառնացող բախտորոշ բռնահարվածը շեղելու համար։

Մենք մեզ պետք է հերթափոխենք, թե չէ՝ մեզ են փոխելու, պետությունն էլ՝ հետը։

Ավելորդ բաներ չգրեմ։ Սպասում եմ, կամ էլ՝ ոչ»։

Лента

Рекомендуем посмотреть