Հայաստանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) այսօր հաղորդագրություն է տարածել՝ հերքելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Չի համապատասխանում իրականությանը։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո»,-ասված է ՀՀ ՊՆ հղորդագրությունում։