Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը․ հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի ծառայությունը։Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։
Հայտնել էինք, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների՝ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի 4-րդ հանդիպումն է լինելու է հուլիսի 1-ին՝ Վիեննայում։