Գարեգին Երկրորդն ընդունել է ՀՀ-ում Իսրայելի նորանշանակ դեսպանին - RadioVan.fm

Онлайн

Գարեգին Երկրորդն ընդունել է ՀՀ-ում Իսրայելի նորանշանակ դեսպանին

2022-07-01 16:23 , Политика, 727

Գարեգին Երկրորդն ընդունել է ՀՀ-ում Իսրայելի նորանշանակ դեսպանին

Հունիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յոել Լիոնին (նստավայրը՝ ք. Երուսաղեմ):

Մայր Աթոռից հայտնում են, որ հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շախմուրադյանը։

Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր բարեմաղթանքներն է հղել վերջինիս:

«Զրույցի ընթացքում անդրադառնալով երկու ժողովուրդների պատմական առնչակցություններին ու ընդհանրություններին՝ Նորին Սրբությունը ցավով խոսեց անցյալ դարում երկու ժողովուրդներին պատուհասած ողբերգությունների՝ Հոլոքոստի ու Հայոց Ցեղասպանության մասին, ինչպես նաև անդրադարձ կատարեց Սփյուռքում երկու ժողովուրդների զավակների միջև ձևավորված բարեկամական հարաբերությանը:

Իր Հերթին դեսպան Յոել Լիոնին կարևորեց երկխոսության շնորհիվ երկուերկրների միջև փոխգործակցության ևբարեկամական հարաբերությունների խորացումը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության և դրանց յուրացման քաղաքականության առնչությամբ:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետն արդյունավոր առաքելություն մաղթեց դեսպանին»,-ասված է տարածած հաղորդագրությունում:

Հայտնել էինք, որ Իսրայելի նորանշանակ դեսպան Յոել Լիոնին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հավաստիացրել է, որ առավելագույն ջանքեր կներդնի երկկողմ կապերի խորացման ուղղությամբ:

Лента

Рекомендуем посмотреть