«Քաղաքական իրադարձությունները երկրում բերեցին մի կետի, որ ես հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից»․ Արմեն Գևորգյան - RadioVan.fm

Онлайн

«Քաղաքական իրադարձությունները երկրում բերեցին մի կետի, որ ես հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից»․ Արմեն Գևորգյան

2022-07-01 15:50 , Политика, 917

«Քաղաքական իրադարձությունները երկրում բերեցին մի կետի, որ ես հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից»․ Արմեն Գևորգյան

Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

«2021 թվականից հանդիսանալով ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ՝ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվել իմ աշխատանքին, ներդրել եմ իմ փորձն ու գիտելիքը, մշտապես փորձել եմ հանձնաժողովում ապահովել արդյունավետ աշխատանքային մթնոլորտ։ Դա արել եմ՝ հատկապես կարևորելով եվրասիական զարգացման՝ մեր պետության հեռանկարը:

Քաղաքական իրադարձությունները երկրում, սակայն, բերեցին մի կետի, որ ես հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Այսօրվա իրավիճակը թելադրում է քաղաքական, հանրային և մարդկային էթիկայի հստակ կանոններ, որոնք ես չեմ կարող անտեսել, և որոնք ինձ թույլ չեն տալիս շարունակել պաշտոնավարել որպես հանձնաժողովի նախագահ։ Նման որոշումները նաև լավագույն առիթ կարող են հանդիսանալ՝ վերաիմաստավորելու և գնահատելու ձեռք բերած քաղաքական փորձը և նոր գիտելիքները, խթան կարող են դառնալ նաև իմ անձնական ապագայի տեսլականի ձևավորման համար, ինչպես դա եղավ 2014 և 2018թվականներին` բարձր պետական պաշտոններից հեռանալուց հետո:

Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ շարունակելու եմ աշխատանքըև ստանձնած պարտավորությունների իրականացումըբոլոր այն միջազգային հարթակներում և կառույցներում, որոնք կարևոր են մեր պետության համար

Արմեն Գևորգյան

ՀՀ ԱԺ պատգամավոր»,-Թելագրամի իր ալիքում գրել է ընդդիմադիր պատգամավորը։

Նշենք՝ խորհրդարանական նիստերի քվերակություններից բացակա լինելու, աշխատանքային պարտականությունները չկատարելու հիմքով ԱԺ-ի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակացությունն այսօր Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հետ է կանչել «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանի լիազորություններն էլ՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, դադարեցրել է։

Лента

Рекомендуем посмотреть