Անդրադառնալով կենսաթոշակների բարձրացմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Դա նաև մեր նախընտրական ծրագրի մեջ էր գրված, որ
Կառավարությունը հավանության է արժանացրել 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որի շրջանակում 2023 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կենսաթոշակների չափը կբարձրանա:
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծելով, որ դա իրենց նախընտրական ծրագրի կետերից է, ասել է, որ կենսաթոշակների բարձրացման բանաձևերի մասին առաջիկայում ավելի մանրամասն կխոսեն:
«Մենք կունենանք նվազագույն աշխատավարձի բարձրացում: Նախատեսվում է, որ նվազագույն աշխատավարձը 68 000 դրամից կդառնա 75 000 դրամ, որն արդեն գործակիցներով կհաշվարկվի»,-տեղեկացրել է գործադիրի ղեկավարը։
2023-ին նաև լրացուցիչ միջոցներ են հատկացվելու հանրային ծառայողների աշխատավարձերի բարձրացման համար։
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ հայտնել է, որ աշխատավարձերի ֆինանսավորման ավելացմանը հաջորդ տարի 17,3 միլիարդ դրամ է ուղղվելու։