Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) Իսրայելի Պետության նորանշանակ դեսպան Յոել Լիոնին (նստավայրը՝ Երուսաղեմ):
Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Փաշինյանը շնորհավորել է Իսրայելի նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման:
Դեսպան Լիոնը պատիվ է համարել Հայաստանում դիվանագիտական ծառայությունը և հավաստիացրել, որ առավելագույն ջանքեր կներդնի երկկողմ կապերի խորացման ուղղությամբ:
Զրուցակիցներն ընդգծել են հայ-իսրայելական փոխգործակցության դաշտում մեծ ներուժի առկայությունը և կարևորել կոնկրետ արդյունքների միտված ծրագրերը: Մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի զարգացման ուղղությամբ անելիքների շուրջ: