ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու՝ պաշտոնական Բաքվի լուրը - RadioVan.fm

Онлайн

ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու՝ պաշտոնական Բաքվի լուրը

2022-06-29 17:27 , Политика, 1012

ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու՝ պաշտոնական Բաքվի լուրը

ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո»,-տարածած հաղորդագրությունում շեշտում է Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը։

Лента

Рекомендуем посмотреть