Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների աշխատանքային խումբը կարողացել է շատ հարցերի, մասնավորապես՝ սահմանային և մաքսային հսկողության վերաբերյալ. ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Կառուցողական եմ համարում Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը: Սա, իհարկե, բարդ աշխատանք է, բայց պետք է նշեմ, որ կողմերին հաջողվում է մոտեցնել իրենց դիրքորոշումները սահմանային և մաքսային հսկողության բազմաթիվ հարցերի շուրջ, ինչպես նաև՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով քաղաքացիների անվտանգ երթևեկության, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի վերաբերյալ»,-ասել է Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ «այս պահին փորձագիտական ենթախմբերը շարունակում են ավտոմոբլիլային ու երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման ու հետագա օգտագործման հետ կապված հարցերի մշակումը»։