Հուլիս 1-ին 4-րդ անգամ կհանդիպեն հայ և թուրք բանագնացներ Ռուբինյանը և Քըլըչը - RadioVan.fm

Онлайн

Հուլիս 1-ին 4-րդ անգամ կհանդիպեն հայ և թուրք բանագնացներ Ռուբինյանը և Քըլըչը

2022-06-28 17:26 , Политика, 999

Հուլիս 1-ին 4-րդ անգամ կհանդիպեն հայ և թուրք բանագնացներ Ռուբինյանը և Քըլըչը

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին՝ Վիեննայում։

Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի խոսնակը։

Նշենք՝ նախանշված հանդիպումը հայ-թուրքական հարաբերությունների հարցով հատուկ բանագնացների՝ ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի 4-րդ հանդիպումն է լինելու։ Ռուբինյան-Քըլըչ 1-ին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 14-ին Մոսկվայում, 2-րդը՝ փետրվարի 24-ին՝ Վիեննայում, որտեղ կողմերը վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ գործընթացը շարունակելու առանց նախապայմանների, 3-րդը՝ մայիսի 3-ին էր՝ կրկին Վիեննայում։ Այդ հանդիպմանն էլ հայ և թուրք բանագնացները վերահաստատել են այս գործընթացի միջոցով երկու երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։

Лента

Рекомендуем посмотреть