Լարսը բաց է․ երթևեկությունը վերականգնվել է - RadioVan.fm

Онлайн

Լարսը բաց է․ երթևեկությունը վերականգնվել է

2022-06-28 10:18 , Общество, 696

Լարսը բաց է․ երթևեկությունը վերականգնվել է

«Վրացական կողմի ակտիվ շինարարական աշխատանքների ու ջանքերի շնորհիվ Լարսում վերականգնվել է երթևեկությունը, ճանապարհը բաց է»,-երեկ ուշ երեկոյան «Ֆեյսբուք»-ում գրել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը, մինչդեռ, նշենք, Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունից հայտնել էին, որ Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհի վնասված հատվածի վերականգնման աշխատանքները կարող են օրեր տևել։

Լարսը, հիշեցնենք, փակ էր անցնող կիրակիից՝ հունիսի 26-ից․ հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով Թերեք գետի վարարման պատճառով վնասվել էր միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը։ Փլուզման պատճառով փակվել էր Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ավտոճանապարհը։ Ռուսաստանի քաղաքներ հայկական բերքը հասցնել շտապող 100-ից ավելի մեքնենաներ բեռնված հայտնվել էին փակուղում։

Лента

Рекомендуем посмотреть