«Պետք է արգելվի հոսքն այդ աստիճաններով և վե՛րջ»․ զբոսավարը հայտնում է Նորավանքի աստիճաններից զբոսաշրջիկի ընկնելու ու լուրջ վնասվածքներ ստանալու մասին - RadioVan.fm

Онлайн

«Պետք է արգելվի հոսքն այդ աստիճաններով և վե՛րջ»․ զբոսավարը հայտնում է Նորավանքի աստիճաններից զբոսաշրջիկի ընկնելու ու լուրջ վնասվածքներ ստանալու մասին

2022-06-27 18:45 , Общество, 1097

«Պետք է արգելվի հոսքն այդ աստիճաններով և վե՛րջ»․ զբոսավարը հայտնում է Նորավանքի աստիճաններից զբոսաշրջիկի ընկնելու ու լուրջ վնասվածքներ ստանալու մասին

Այսօր Նորավանք վանական համալիրի Բուրդելաշեն եկեղեցու աստիճաններից ազգությամբ հայ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է ընկել, ունի լուրջ վնասվածքներ ոտքերի շրջանում (կարծես թե բաց կոտրվածք է, մկանային հյուսվածքների վնասումով ու արյունահոսությամբ)։

Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիա»-ի նախագահ, զբոսավար Յաշա Սոլոմոնյանը՝ նշելով, որ քաղաքացուն Շտոպօգնության մեքենայով տեղափոխել են Եղեգնաձորի բուժկենտրոն։

Հայտնի զբոսավարը կրկին բարձրաձայնում է այդ աստիճաններին բարձրանալու արգելքի անհրաժեշտության մասին։

«Տարիներ շարունակ մենք՝ գիտակից զբոսավարներս, աղաղակում ենք այս խնդրի մասին։ Armenian Association of Professional Tourist Guides / AAPTG-ը խնդրի մասին ժամանակին բաց նամակով դիմել էր պատկան մարմիններին, սակայն ձայն բարբառո հանապատի։

Ավելին, թեմի որոշմամբ տարիներ առաջ բերեցին, ճոպան մեխեցին աստիճանների երկայնքով՝ վնասելով եկեղեցու պատերն ու ավելի խրախուսելով լայն մասսաների վերուվարը նեղլիկ աստիճաններով։

Սա ակնհայտ բարձիթողի վերաբերմունք է միջնադարյան հուշարձանի հանդեպ և թքած ունենալու նուրբ արվեստ մարդկանց կյանքի ու առողջության հանդեպ։

Սրան վերջ պետք է տրվի։

Պետք է փակվի, արգելվի հոսքն այդ աստիճաններով և վե՛րջ։

Գրո՛ղը տանի, դեռ քանի՞ մարդ պետք է վնասվի, որ հասկանաք այս պարզ ճշմարտությունը։

Սպասում եք անպայման, որ աստիճանները փլվե՞ն, և կամ ինչ-որ մեկը զոհվի՞, որ նոր հասկանա՞ք։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն/Ministry of Emergency Situations RA

ՀՀԶբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin

ՀԳ Խնդրում եմ լրագրող ընկերներիս լուսաբանել այս խնդիրը, մենք՝ զբոսավարներս միայնակ անկարող ենք հասնել խնդրի լուծման։

ՀՀԳ Խնդրում եմ մաքսիմալ տարածել գրառումը, հույսով, որ կհասնի համապատասխան մարդկանց»,-գրել է Յաշա Սոլոմոնյանը։

Лента

Рекомендуем посмотреть