Հոկտեմբերի 17-28-ը Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողները համատեղ զորավարժություն կանցկացնեն։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Հավերժություն 2022» խորագրով զորավարժությունների անցկացման մասին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
Հայտնի է, որ զորավարժությունների պլանավորման հարցով առաջին հանդիպումը կայացել է Թուրքիայում։ Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչներ։