Հունիսի 27-ին ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Հունաստանում:
ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ նախարար Միրզոյանը հանդիպել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ:
Ավելի վաղ ԱԳՆ խոսնակը հայտնել էր, որ այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև Հունաստանի նախագահի, ԱԳ նախարարի հետ:
Նախարարներ Արարատ Միրզոյանը և Նիկոս Դենդիասն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: