ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ձևավորված և Արցախի ու Հայաստանի անվտանգային հարցերով մտահոգ «Դիմադրություն» շարժումն այսօր Երևանի Ֆրանսիայի հրապարակում հավաք է նախատեսել
«Սիրելի հայրենակիցներ, այսօր ժամը 19:30-ին կրկին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում:
Միացեք պայքարի ձեր քույրերին և եղբայրներին:
Ոգով, Աստծով, մինչև վերջ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է շարժման առաջնորդներից Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: