Եթե դուք հայտարարում եք՝ զրկվում եք մանևրելու իրավունքից, պետք չէ պատասխանատուներին զրկել այդ հնարավորությունից․ ՀՀ նախագահը՝ «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» ընդդիմության թեզի մասին - RadioVan.fm

Онлайн

Եթե դուք հայտարարում եք՝ զրկվում եք մանևրելու իրավունքից, պետք չէ պատասխանատուներին զրկել այդ հնարավորությունից․ ՀՀ նախագահը՝ «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» ընդդիմության թեզի մասին

2022-06-23 15:36 , Политика, 804

Եթե դուք հայտարարում եք՝ զրկվում եք մանևրելու իրավունքից, պետք չէ պատասխանատուներին զրկել այդ հնարավորությունից․ ՀՀ նախագահը՝ «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» ընդդիմության թեզի մասին

«Պետք է իրատես լինենք, եթե դուք հայտարարում եք, դուք զրկվում եք մանևրելու իրավունքից, պետք է կարողանանք քաղաքականությունն ու դիվանագիտությունը տարբերենք պոպուլիզմից և հանրային խոսքից: Մենք սա չենք անում, մենք ամեն ինչ խառնում ենք իրար: Եվ պետք չէ պատասխանատուներին, այն մարդկանց ովքեր բանակցային գործընթացի մեջ են, ովքեր պատասխանատու են նաև մեր երկրի համար, զրկել այդ հնարավորությունից»,-այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցադրմամբ՝ անդրադառնալով ընդդիմության՝ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» թեզին:

Նախագահ Խաչատուրյանի դիտարկմամբ՝ վարչապետը խիզախություն է ունեցել դրա մասին բաց խոսելու։

«Դրա մեջ ինչ վատ բան կա: Ամեն ինչ չէ, որ պետք է հրապարակավ ասենք: Հիմա ես ինչ-որ խոսել եմ անձնական հանդիպումներում, ես չեմ ներկայացնում, որովհետև ես պայմանավորվածություն չունեմ այդ մարդու հետ, որի հետ խոսել եմ, որ պետք է ներկայացնեմ, և դրա իրավունքը չունեմ, բացի այդ, ես հասկանում եմ կարևորությունը իմ խոսքի, դրսում բարձր ասելու և դրա ռիսկերը:

Տարբերությունը շատ մեծ է, մեր ընդդիմությունն էլ լավ գիտի, ընդդիմության մեջ մարդիկ կան, ովքեր այդ իրավիճակներում են հայտնվել և այդ առումով իրենց պահվածքն ինձ համար, չեմ ուզում մեկնաբանել կարող եմ ասել հարցական, այսպես ձևակերպեմ, որովհետև մի այսպիսի հարց կա, իսկապես բոլորս սրտացավ ենք Արցախի հարցում, իսկ ես ընդունում եմ, որ բոլորս սրտացավ ենք, ես այդպես եմ ընդունում: Սրտացավությունը պետք է արտահայտվի նրանով, որ բոլորը, ամենքս մեր տեղը, մեր անելիքը անենք: Նույն ընդդիմությունն անելիք ունի, իշխանությունն իր անելիքը գիտի առավել ևս, հասարակությունն ունի իր անելիքը»,-ասել է Խաչատուրյանը:

Դիտարկմանը, թե դրա համար պետք է կողմերը հատման կետեր գտնեն, որը չի ստացվում՝ ՀՀ նախագահն ասել է․

«Տեսեք հատման կետերը կան, ուղղակի ցանկություն չկա, կամ այլ հանգամանք կա: Հատման կետերն ինչու պիտի չլինեն, ինչ խնդիր կա... Մի իրականություն կա, երևի առիթ կլինի մի օր այդ փիլիսոփայական խոսակցությունը բացել: Ի վերջո անցել է 30 տարի ավել, մենք անկախ պետություն ենք: Այս երեսուն տարվա դասերն, իրականում, այն իրադարձությունները, որ տեղի ունեցան, ամեն ինչ եղել է, ես միշտ սկսում եմ երկրաշարժից ցավոք սրտի, և 88-ի ղարաբաղյան շարժումից, ամեն ինչ տեսել ենք անհավանականը, ես անձամբ չէի կարող պատկերացնել, որ կարող եմ այսպիսի կյանքով ապրել: Բայց այս ամեն ինչը բոլորիս համար դաս պետք է լիներ և մենք պիտի եզրակացություններ անենք մեր համար, մենք պետք է կարողանանք գնահատել ինչու չստացվեց: Լավ ոնց եղավ, որ մենք 93, 94, 97 թվականի այդ մեր վիճակը կորցրեցինք, կորցրեցինք չէ, հիմա փաստն ենք արձանագրում: Թե չենք խոսելու սրա մասին»:

Պաշտոնավարման 100 օրվա առիթով ՀՀ նախագահի՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցի սղագրությունն ամբողջությամբ՝ հետևյալ հղմամբ, տեսագրությունը՝ ստորև․

Лента

Рекомендуем посмотреть