Պատերազմի հետևանքով Արցախի հասարակությունում և կրթական համակարգում ծագել կամ սրվել են բազմաթիվ հիմնախնդիրներ․ Բեգլարյանը՝ «Ֆորում 405» համաժողովին - RadioVan.fm

Онлайн

Պատերազմի հետևանքով Արցախի հասարակությունում և կրթական համակարգում ծագել կամ սրվել են բազմաթիվ հիմնախնդիրներ․ Բեգլարյանը՝ «Ֆորում 405» համաժողովին

2022-06-23 15:26 , Политика, 795

Պատերազմի հետևանքով Արցախի հասարակությունում և կրթական համակարգում ծագել կամ սրվել են բազմաթիվ հիմնախնդիրներ․ Բեգլարյանը՝ «Ֆորում 405» համաժողովին

«Պատերազմի հետևանքով ինչպես Արցախի ամբողջ հասարակությունում, այնպես էլ կրթական համակարգում ծագել կամ սրվել են բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք բացասականորեն են անդրադառնում կրթության որակի վրա՝ ազդելով բոլոր հիմնական դերակատարների՝ աշակերտների, ուսուցիչների ու ընտանիքների վարքի ու հոգեբանության վրա»,-այդ մասին ասել է Արցախի Հանրապետության (ԱՀ) պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ հունիսի 22-ին կայացած «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված «Ֆորում 405» կրթական համաժողովին։

Նա նշել է, որ պարտավոր են արդյունավետ ու նորարարական լուծումներ տալ այդ հիմնախնդիրներին՝ ձգտելով մի կողմից չեզոքացնել դրանց բացասական ազդեցությունը, մյուս կողմից՝ ճգնաժամն օգտագործել որպես հնարավորություն վերածննդի ու հետագա զարգացման համար:

«Այստեղ գլխավոր դերը, պատկանում է ուսուցիչներին, որոնց չպետք է միայնակ թողնել՝ աջակցելով վերապատրաստումներով ու մշտական խորհրդատվությամբ, իսկ աշակերտները պետք է լինեն ներառական, գործնական ու գաղափարական ուշադրության ներքո»,-ասել է պետնախարարը։

Նշենք՝ «Ֆորում 405»-ի կազմակերպման նախաձեռնության շրջանակներում Հայաստանի ու Արցախի կրթական համակարգերի հարյուրավոր ներկայացուցիչներ քննարկում են առկա մարտահրավերները, կիրառվող լուծումներնու ապագա անելիքները: Մտքերի փոխանակման արդյունքում քննարկվել են որոշ գործնական գաղափարներ պետական լիազոր մարմինների և մասնագիտական շրջանակների համագործակցության շուրջ:

Лента

Рекомендуем посмотреть