Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն (ՄՊՀ) ուսումնասիրել է դոլարի փոխարժեքի և ինվոյսային արժեքների դինամիկայի ազդեցությունը շաքարավազի և ձեթի մանրածախ իրացման գների վրա
Ըստ այդմ՝ 2022 թվականի հունվար և մայիս ամիսների ընթացքում 1 կիլոգրամ շաքարավազի ներմուծման ինվոյսային արժեքը իջել է 18-20 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 4-6 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը իջել է շուրջ 0.5 տոկոսով՝ 410 դրամից դառնալով 408 դրամ։
Գծապատկերում պատկերված է 1 կիլոգրամ շաքարավազի մանրածախ գնի դինամիկան 2022 թվականի մարտ ամսից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում։ 2022 թվականի հունիս ամսին նկատվել է շաքարավազի մանրածախ իրացման գնի իջեցում։
2022 թվականի հունվար և մայիս ամիսների ընթացքում 1 լիտր «Ավեդով» և «Զոլոտայա սեմեչկա» տեսակի ձեթի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 4-6 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 4-6 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 9 տոկոսով՝ 1027 դրամից դառնալով 1120 դրամ։
Գծապատկերում պատկերված է 1 լիտր «Ավեդով» և «Զոլոտայա սեմեչկա» տեսակի ձեթերի մանրածախ գնի դինամիկան 2021 թվականի մայիս ամսից մինչև 2022 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում։