Լավրովը Բաքվում կքննարկի հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը. Զախարովա - RadioVan.fm

Онлайн

Լավրովը Բաքվում կքննարկի հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը. Զախարովա

2022-06-22 15:08 , Политика, 805

Լավրովը Բաքվում կքննարկի հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի (ՌԴ ԱԳ) նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 22-23-ն աշխատանքային այցովկմեկնի Թեհրան, հունիսի 23-24-ը՝ Ադրբեջան։

Այդ մասին այսօր ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ Թեհրանում Լավրովը կքննարկի Անդրկովկասում, Ուկրաինայում, Եմենում, Սիրիայում, Աֆղանստանումառկա իրավիճակը, իսկ Ադրբեջանում նախատեսվում են բանակցություններ երկրի արտաքին գործերի նախարարի հետ, սպասվում է հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ։

«Նախատեսվում է նաև մանրամասն քննարկել տարածաշրջանային և միջազգային մի շարք արդիական հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ համաձայնագրերի իրականացման գործընթացը»,-ասել է Զախարովան՝ հիշեցնելով, որ «դրանք կոչված են ապահովելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և Հարավային Կովկասը խաղաղության, կայունության և բարգավաճման գոտի դարձնելուն»։

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի ճեպազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть