Ավելի քան 3300 թափուր աշխատատեղեր կան Երևանում և մարզերում։
Այդ մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության՝ աշխատանքի որոնման «Գտի՛ր աշխատանք» հարթակում այս պահի դրությամբ առկա է ավելի քան 3,300 թափուր աշխատատեղ։ Հարթակում հավաքագրված են Երևանում և մարզերում առկա այն թափուր հաստիքները, որոնք գործատուները ներկայացրել են Միասնական սոցիալական ծառայություն։ Թափուր հաստիքների համալրման ընթացակարգին կարող եք ծանոթանալ այս ուղեցույցի միջոցով»,-ասված է հաղորդագրությունում։
Թափուր աշխատատեղերը՝ հետևյալ հղմամբ։