Կուտակումների վերացման համար Վերին Լարսին մոտ մաքսային հսկողության գոտու լրացուցիչ տարածք կհատկացվի - RadioVan.fm

Онлайн

Կուտակումների վերացման համար Վերին Լարսին մոտ մաքսային հսկողության գոտու լրացուցիչ տարածք կհատկացվի

2022-06-21 17:23 , Политика, 808

Կուտակումների վերացման համար Վերին Լարսին մոտ մաքսային հսկողության գոտու լրացուցիչ տարածք կհատկացվի

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) համատեղ տեղեկացնում են՝ Հայաստանի Հանրապետության (ՀՀ) կողմից Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) հետ աշխատանքային քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հունիսի 20-ին Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ընդունվել է որոշում՝ Դաշնային մաքսային ծառայության Հյուսիս-Կովկասյան մաքսային վարչության Հյուսիս-Օսեթական մաքսատան «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետից մոտ 3-4 կմ հեռավորության վրա հատկացնել լրացուցիչ տարածք, որտեղ ևս հնարավոր կլինի իրականացնել մոտ 250 ավտոմեքենայի մաքսային հսկողության հետ կապված գործառնություններ։

ՊԵԿ-ից շեշտում են, որ նշված կարգավորումը դրական ազդեցություն կունենա անցակետի թողունակության բարձրացման, մեքենաների կուտակումների վերացման և գոյացած հերթերի պատշաճ կառավարման առումով։

Лента

Рекомендуем посмотреть