Ամռանն ընդառաջ ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել խորհուրդներով։
Նշելով, որ ամռան ամիսներին ավելանում է բնակարանային գողությունների թիվը, ոստիկանությունը խորհուրդ է տալիս հանգստի մեկնելիս՝ տանը չթողնել փող ու թանկարժեք իրեր։ Ընդգծվում է, որ ավելի լավ է դրանք հանձնել բանկ կամ ի պահ տալ վստահելի մարդու:
«Շոգին մեր քաղաքացիների մի մասը դռներն ու պատուհանները կրնկի վրա բաց է թողնում, ինչը նույնպես բնակարանագողերի համար լավագույն տարբերակ է: Ի վերջո, բոլորովին էլ դժվար բան չէ՝ բաց դռնով մտնել տուն ու միջանցքից թռցնել պայուսակ, դրամապանակ, բջջային հեռախոս: Հարկավոր է ընդամենը դաստիարակության թերություն և մի փոքր էլ հանդգնություն: Փոքր կորստի դեպքում տերերը հարկ չեն համարում դիմել ոստիկանություն: Այնինչ նման հանդուգն գողերը շատ չեն, և նրանց մեկուսացնելն էապես կնվազեցնի նմանատիպ հանցագործությունների հավանականությունը»,-նշվում է հաղորդագրությունում, որում անդրադարձ է կատարվում նաև ամռանը հանգսի մեկնել շտապելու հետևանքով ճանապարհատրանսպորտային պատահարներին, ալկոհոլի օգտագործմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։