Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից Ուկրաինան մուտքի այցագրային ռեժիմ կմտցնի Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) քաղաքացիների համար։
«Այսօր Նախարարների կաբինետը պետք է ընդունի այս կարևոր որոշումը՝ Ուկրաինայի կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Ուկրաինայի և ՌԴ քաղաքացիների համար անայցագրային ռեժիմի մասին համաձայնագրի դադարեցման մասին։Նախարարների կաբինետի ծրագրված որոշման համաձայն՝ 2022 թվականի հուլիսի 1-ից Ուկրաինան մուտքի այցագրային ռեժիմ կմտցնի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար»,-ասել է Զելենսկին։