Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ժամանել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Մարիա Պեյչինովիչ Բուրիչի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված ձևաչափով հանդիպումը:
Միրզոյանը և Պեյչինովիչ Բուրիչը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։
ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հակամարտությանը, հայտարարել է, որ իրեն խրախուսում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպումները և դրանց առնչվող հայտարարությունները, ինչպես, օրինակ, սահմանազատման, սահմանգծման հանձնաժողովիաշխատանքի մասին։
Այս բոլոր նախաձեռնություններում, ըստ ԵԽ գլխավոր քարտուղարի, պետք է հասնեն վստահության ու հաշտեցման։
«Այս իմաստով ես ուրախ եմ, որ վստահության կառուցման առաջին տնտղական հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչների հանդիպումը տեղի ունեցավ մայիսի 16-18-ը Վենետիկում ԵԽ հովանու ներքո։ Մասնակիցները համաձայնեցինշարունակել երկխոսությունը և աշխատել հնարավոր փոխադարձ ծրագրերի ուղղությամբ։ Ես շնորհակալ եմ Հայաստանի իշխանություններին այս նախաձեռնությանն իրենց ցուցաբերած օժանդակության համար»,-ընդգծել է ԵԽ գլխավոր քարռուղարը։
ՀՀ ԱԳ նախարարի և ԵԽ Գլխավոր քարտուղարի մամուլի համար հայտարարությունները՝ տեսանյութում։