ՀՀ-ն ՌԴ-ի ռազմավարական կարևոր գործընկերն է, Մոսկվան աջակցում է տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացներում. Պատրուշեևը՝ Գրիգորյանին - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ն ՌԴ-ի ռազմավարական կարևոր գործընկերն է, Մոսկվան աջակցում է տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացներում. Պատրուշեևը՝ Գրիգորյանին

2022-06-17 16:29 , Политика, 921

ՀՀ-ն ՌԴ-ի ռազմավարական կարևոր գործընկերն է, Մոսկվան աջակցում է տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացներում. Պատրուշեևը՝ Գրիգորյանին

Հայաստանի անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 16-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ, ով ժամանել է Երևան ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Հանդիպմանը Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների Անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև համագործակցության շրջանակը ընդլայնելու համար կան բոլոր անհրաժեշտ հնարավորությունները և նախադրյալները:

ԱԽ-ից հայտնում են, որ երկկողմ համագործակցության շրջանակներում զրուցակիցները քննարկել են անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Նիկոլայ Պատրուշևը շեշտել է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական կարևոր գործընկեր պետություն է և Մոսկվան աջակցում է Հայաստանին տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացներում։

Արմեն Գրիգորյանն իր ռուս գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների աշխատանքների ընթացքը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Лента

Рекомендуем посмотреть