Վրաստանում հաստատվել է «Կապիկի ծաղիկ» վիրուսի առաջին դեպքը - RadioVan.fm

Онлайн

Վրաստանում հաստատվել է «Կապիկի ծաղիկ» վիրուսի առաջին դեպքը

2022-06-16 14:06 , Мир, 851

Վրաստանում հաստատվել է «Կապիկի ծաղիկ» վիրուսի առաջին դեպքը

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի տվյալներով՝ լաբորատոր հետազոտության արդյունքում Վրաստանում հաստատվել է «կապիկի ծաղիկ» վիրուսի առաջին դեպքը։

aliq.geհաղորդմամբ՝ պացիենտը վարակվել է Եվրոպայում:

«Հիվանդն ունեցել է վիրուսի թեթև ձև և համապատասխան բուժումից հետո դուրս է գրվել բուժհաստատությունից։

Ուսումնասիրվել են նաև շփումները, և ոչ մի դեպքում կլինիկական նշաններ չեն հայտնաբերվել։

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը անհրաժեշտության դեպքում կշարունակի կասկածելի դեպքերի հետաքննությունը»,-ասված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք՝ ՀՀ-ում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպքի մասին հայտնի չէ, բայց, հիմք ընդունելով վերջին շաբաթներին աշխարհում տարածվող «կապիկների ծաղիկ» զոոնոզ հիվանդության դեպքերը, հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, 2022 թվականի մայիսի 28-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 28-ը արգելվել է Հայաստանի Հանրապետության տարածք պրիմատների և կրծողների կարգին պատկանող կենդանատեսակների ներմուծումը, Եվրասիական տնտեսական անդամ մի պետությունից Հայաստան տեղափոխումը և երկրի տարածքով տարանցիկ փոխադրումը։

Лента

Рекомендуем посмотреть