«Շատ ուրախ եմ», «Լվանալ էլ պիտի տան, որ ոտերի տեղը չերևա», «Շատ վատ ա, դա ՔՊ-ի հաղթանակն ա»․ քաղաքացիները՝ Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելու, փողոցների բացվելու մասին - RadioVan.fm

Онлайн

«Շատ ուրախ եմ», «Լվանալ էլ պիտի տան, որ ոտերի տեղը չերևա», «Շատ վատ ա, դա ՔՊ-ի հաղթանակն ա»․ քաղաքացիները՝ Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելու, փողոցների բացվելու մասին  

2022-06-15 17:52 , Общество, 1344

«Շատ ուրախ եմ», «Լվանալ էլ պիտի տան, որ ոտերի տեղը չերևա», «Շատ վատ ա, դա ՔՊ-ի հաղթանակն ա»․ քաղաքացիները՝ Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելու, փողոցների բացվելու մասին

«Շատ ուրախ եմ, որ կարողացել են բացել փողոցները, որ կարողանանք հանգիստ գնալ դասի, քննությունների մասնակցել», «Լվանալ էլ պիտի տան, որ ոտերի տեղը չերևա․ շատ գոհ եմ, որ ազատել են․․․87 տարեկան եմ, էստեղ մի տեղ եմ աշխատում, տրոլեյբուսը չէր աշխատում, որ աշխատեր՝ ամիսը 3000 դրամ կծախսեի, ոչ թե՝ 6000», «Անհարմարություններ, բնականաբար, պատճառում էր, բայց որ ասեմ կատաստրոֆիկ ելքերի էր բերում՝ չէ», «Մի քիչ դիսկոմֆորտ կար Կենտրոնի հետ կապված, բայց քանի որ ինձ համար կարևոր գործի էր նպաստում՝ ինձ դա չէր նեղացնում։ Ուրախ կլինեի, որ ստացվեր ինչ-որ ստարտ էր տրվել», «Մարդիկ ազատ շարժի մեջ են, շատ լավ է։ Եթե անում ես մի բան՝ պետք է ուղեղով անես, ոչ թե գրպանի կամ շահի համար»․ «Ռադիո Վան»-ի հետ զրույցում այսպես արձագանքեցին քաղաքացիները խորհրդարանական ընդդիմության՝ Ֆրանսիայի հրապարակից այսօրվանից վրանները հանելու որոշմանը։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող, Արցախի և Հայաստանի ապագայով մտահոգ խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ ձևավորված «Դիմադրություն» շարժումը մայիսի 1-ից վրաններ էր տեղադրել Ֆրանսիայի հրապարակում ու փակ էր պահում հարակից ճանապարհները։ Երեկ հրավիրած հանրահավաքում հայտարարվեց այսօրվանից՝ հունիսի 15-ից, տարածքից վրանները հանելու մասին։ Շարժման առաջնորդներից Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, ով ավելի վաղ հայտնել էր, որ պայքարի շուրջ 40 օրերից հետո նոր մարտավարության խնդիր ունեն ու շարժման գործողություններում հնարավոր են փոփոխություններ, երեկվա հավաքում նշելով, որ այդ «ավանը լիարժեք կատարել է իր գործը» տեղեկացրեց, որ որոշել են վերափոխման ենթարկել շարժման կառուցվածքը և մարտավարությունը։

Շարժման համակիրներից, սակայն, ոչ բոլորն են դրական արձագանքում Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելու որոշմանը։ «Ռադիո Վան»-ի հետ զրույցում նրանցից մեկն ասաց․

«Օր ու գիշեր էստեղ էինք քնում, որ բացեի՞ն։ Վատ ա, շատ վատ ա, դա ընդդիմության թուլությունից ա, սպայկա չունեն։ Դա պարտություն ա, ՔՊ-ի հաղթանակն ա»։

Անցորդների արձագանքները՝ Ֆրանսիայի հրապարակը ու հարակից փողոցները բացելու մասին՝ տեսանյութում։

Հավելենք՝ մեր նկարահանման ընթացքում՝ կեսօրին մոտ, «Դիմադրության» համակիրները ապամոնտաժման վերջին գործողություններն էին անում՝ հավաքվում էր բեմահարթակը։

Շարժման համակիներից Լևոն Գևորգյանն ասաց՝ հիասթափված չեն, անցել են պայքարի մեկ այլ ձևի, որը ժուտով հայ ժողովուրդը տեսնելու է։

Лента

Рекомендуем посмотреть