«Հիմար մեկնաբանություններին արձագանքելու նպատակ և ժամանակ չունեմ։ Ժամանակն ամեն մեկին և ամեն ինչ իր տեղը կդնի»․ Սաղաթելյան - RadioVan.fm

Онлайн

«Հիմար մեկնաբանություններին արձագանքելու նպատակ և ժամանակ չունեմ։ Ժամանակն ամեն մեկին և ամեն ինչ իր տեղը կդնի»․ Սաղաթելյան

2022-06-15 14:22 , Политика, 842

«Հիմար մեկնաբանություններին արձագանքելու նպատակ և ժամանակ չունեմ։ Ժամանակն ամեն մեկին և ամեն ինչ իր տեղը կդնի»․ Սաղաթելյան

«Դիմադրության» շարժման առաջնորդներից Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի ընկերներ,

Գնահատենք մեր կատարած աշխատանքը, արժևորենք անցած ճանապարհը, արձանագրենք ձեռքբերումներն ու նոր ուժով շարունակենք պայքարը:

Հիմար մեկնաբանություններին արձագանքելու նպատակ և ժամանակ չունեմ։ Ժամանակն ամեն մեկին և ամեն ինչ իր տեղը կդնի ու բոլոր հարցերի պատասխանը կտա։

Հ.Գ. Այժմ գնում եմ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ ընկերներիս տեսակցության, օրվա երկրորդ կեսին գործընկերներիս հետ զբաղվելու ենք շարժման կազմակերպական աշխատանքներով:

Հ.Գ. 2 Ամեն դեպքում երեկվա ծավալուն ելույթս տեղադրում եմ մեկնաբանությունների բաժնում, ովքեր ցանկանում են կարող են ծանոթանալ։

Նահանջ չկա, հետքայլ չկա։

Ոգով, Աստծով, մինչև վերջ»։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող, Արցախի և Հայաստանի խնդրով մտահոգ «Դիմադրություն» շարժումը, որը մայիսի 1-ից վրաններ էր տեղադրել Կենտրոն վարչական շրջանում գտնվող Ֆրանսիայի հրապարակում՝ փակ պահելով հարակից փողոցները, երեկ հրավիրած հանրահավաքում հայտարարեց այսօրվանից՝ հունիսի 15-ից, տարածքից վրանները հանելու մասին։ Իշխան Սաղաթելյանը, ով ավելի վաղ հայտնել էր, որ պայքարի 40 օրերից հետո նոր մարտավարության խնդիր ունեն, հետևաբար, շարժման գործողություններում հնարավոր են փոփոխություններ, երեկվա հավաքում տեղեկացրեց, որ որոշել են վերափոխման ենթարկել շարժման կառուցվածքը և մարտավարությունը։

Лента

Рекомендуем посмотреть