Թթենին ընկել ու վնասել էր մեքենան․ Քաղաքապետարանը 1.2 մլն դրամ փոխհատուցում պետք է տրամադրի - RadioVan.fm

Онлайн

Թթենին ընկել ու վնասել էր մեքենան․ Քաղաքապետարանը 1.2 մլն դրամ փոխհատուցում պետք է տրամադրի

2022-06-14 18:02 , Право, 1264

Թթենին ընկել ու վնասել էր մեքենան․ Քաղաքապետարանը 1.2 մլն դրամ փոխհատուցում պետք է տրամադրի

«Վարորդի ընկեր» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտնում է, որ ավարտվել է Երևանի քաղաքապետարանի դեմ փոխհատուցման պահանջի վերաբերյալ մի քանի տարի տևած դատական գործընթացը։

Կազմակերպությունից հիշեցնում են, որ 2018 թվականի ապրիլի 8-ի գիշերը թթի ծառն ընկել էր Վահե Քոչարյանին պատկանող ավտոմեքենայի վրա՝ վնասելով այն։ Երևանի քաղաքապետարանը հրաժարվել էր փոխհատուցում տրամադրել, որից հետո Վահե Քոչարյանի ներկայացուցիչ Գագիկ Մելիքյանը դիմել էր դատարան։

«Մի քանի տարի տևած դատական գործընթացների արդյունքում ՀՀ վերաքննիչ դատարանի վճռով քաղաքացուն կփոխհատուցվի 1.200.000 ՀՀ դրամ և դատական այլ ծախսեր»,-նշում են կազմակերպությունից։

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հայցվորին պատկանող MERCEDES BENZ C240 մակնիշի 23SS130 պետհամարանիշի ավտոմեքենան կայանված է եղել Երևանի կենտրոնում՝ Նալբանդյան 7 հասցեի բակում։ Գիշերը՝ ժամը 3-4-ի սահմաններում բակի ծառերից մեկը տապալվել և ընկել է հայցվորի մեքենայի վրա՝ վնասելով մեքենայի տանիքը, հետևի տեսանելիության հայելին, շարժիչի ծածկոցը և այլն։

Лента

Рекомендуем посмотреть