Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ։
Ուղերձում ասված է․
«Խոր վշտով ընդունեցի ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Ռաֆայել Քոթանջյանի մահվան բոթը: Ռաֆայել Քոթանջյանը թատրոնի և կինոյի մեծ վարպետ էր, դերասան, որն իր անզուգական խաղի և միայն իրեն հատուկ հմայքի շնորհիվ սիրված ու ճանաչված էր ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս: Ռաֆայել Քոթանջյանը, լինելով մեծ մտավորական, ազնիվ ու հայրենասեր քաղաքացի, իր կյանքով, մոտեցումներով և կենցաղով յուրատեսակ գույն էր հաղորդում Երևանի կյանքին:
Հանգչեք խաղաղությամբ, մաեստրո...»։
ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը կյանքից հեռացել է այսօր՝ հունիսի 13-ին, 79 տարեկանում։