Գյումրեցի ընդդիմադիր գործիչ, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք, վնասել գույքը, այրել ապրիլյան և 44 օրյա պատերազմի հերոսների նկարները։
«Սրբապղծությունը Հայաստանում դարձել է օրակարգ
Քիչ առաջ ահազանգ ստացա, որ ինչ որ թափթփուկներ, գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք, վնասել գույքը, այրել ապրիլյան և 44 օրյա պատերազմի հերոսների նկարները։
Հայտնում եմ, որ եթե առաջիկա մեկ երկու օրվա ընթացքում, պետական կառույցները չբացահայտեն և չպատժեն սրբապիղծներին, ստիպված կլինենք զբաղվել ինքնադատաստանով և անկանխատեսելի գործողությունների պատասխանատվությունը կկրի իշխող քաղաքական ուժը, քանի որ սրբապղծությունը իրենք ներմուծեցին Հայաստան»,-մասնավորապես գրել է իրավապաշտպանը։