Հունիսի 14-15-ը ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բուլղարիայում:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Բուլղարիայի Հանրապետության նախագահի, վարչապետի, Ժողովրդական ժողովի նախագահի և ԱԳ նախարարի հետ:
Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարներն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ: