«Շենգավիթ» բժշկական կենտրոնից (ԲԿ) տեղեկացնում են, որ ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած համարվող Աշոտ Սարգսյանի քույրը՝ Արևիկը։
«Չնայած մեծ ու խորը վշտին՝ Արևիկի մայրը երբեք չի անհանգստացրել և անգամ իր վատ ինքնազգացողության մասին տեղեկացրել են հարազատները, բայց ոչ ինքը։
42-ամյա կնոջ հղիությունը ընթացել է առանց բարդությունների, փոքրիկը ծնվել է լիովին առողջ։
Արևիկն ու մայրիկն արդեն տանն են՝ առողջ և պատրաստ նոր կյանք սկսել»,-հայտնում են բուժկենտրոնից՝ նշելով, որ փոքրիկի մայրն ու 20-ամյա քույրը դժվար ու ցավոտ ճանապարհ են անցել, իսկ հայրը փոքրիկի լույս աշխարհ գալուց ամիսներ առաջ է մահացել։
Բուժկենտրոնը հրապարակել է նաև փոքրիկի լուսանկարը՝ ընդգծելով, որ նա իր ծնունդով նոր հույսի շողով է լցրել ընտանիքը։