«Մեր հաղթանակի այլընտրանքը Հայաստանի թուրքացումը և Արցախի հայաթափումն է։ Դա թույլ տալ մենք չենք կարող»․ Սաղաթելյանը վաղը հանրահավաքի է հրավիրում - RadioVan.fm

Онлайн

«Մեր հաղթանակի այլընտրանքը Հայաստանի թուրքացումը և Արցախի հայաթափումն է։ Դա թույլ տալ մենք չենք կարող»․ Սաղաթելյանը վաղը հանրահավաքի է հրավիրում

2022-06-13 13:41 , Политика, 969

«Մեր հաղթանակի այլընտրանքը Հայաստանի թուրքացումը և Արցախի հայաթափումն է։ Դա թույլ տալ մենք չենք կարող»․ Սաղաթելյանը վաղը հանրահավաքի է հրավիրում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրություն» շարժումը, որի նախաձեռնողներն ու համակիրները մայիսի 1-ից վրաններ են տեղադրել Ֆրանսիայի հրապարակում ու փակ են պահում հարակից ճանապարհները, այսօր որևէ հանրահավաք կամ երթ չի ծրագրավորել։

«Հայաստան» դաշինքի՝ հունիսի 12-14-ի անելիքների մասին ֆեյսբուքյան հրապարակումից տեղեկանում ենք, որ միայն վաղը՝ հունիսի 14-ին, 19։30-ին, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք կանցկացվի։

«Մեր հաղթանակի այլընտրանքը Հայաստանի թուրքացումը և Արցախի հայաթափումն է։ Դա թույլ տալ մենք չենք կարող։

Հունիսի 14-ին, ժամը 19։30-ին արի՛ Ֆրանսիայի հրապարակ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է շարժման առաջնորդներից ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, ով օրեր առաջ հրավիրված մամլո ասուլիսում հայտարարել էր, որ վերջին 40 օրերին ինչ արել են, եղել է շատ արդյունավետ, բայց այսօր նոր մարտավարության խնդիր ունեն, հետևաբար, շարժման գործողություններում հնարավոր են փոփոխություններ։

Лента

Рекомендуем посмотреть