Վանից 30 կմ հյուսիս-արևելք գրանցված երկրաշարժը զգացվել է Երևանում և Արարատի մարզում՝ 2-3 բալլով - RadioVan.fm

Онлайн

Վանից 30 կմ հյուսիս-արևելք գրանցված երկրաշարժը զգացվել է Երևանում և Արարատի մարզում՝ 2-3 բալլով

2022-06-13 12:14 , Общество, 919

Վանից 30 կմ հյուսիս-արևելք գրանցված երկրաշարժը զգացվել է Երևանում և Արարատի մարզում՝ 2-3 բալլով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից (ԱԻՆ) հայտնում են, որ հունիսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:35-ին), Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.72⁰ և արևելյան երկայնության 43.56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա՝ Վան քաղաքից 30 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5․0 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7բալլ:

Երկրաշարժը զգացվել է Երևանում և Արարատի մարզում՝ 2-3 բալլ ուժգնությամբ:

Лента

Рекомендуем посмотреть