«Եթե նոր ճանապարհը շահագործվի՝ կորցնելու ենք Բերձորը, թշնամու ենթակայության տակ են անցնելու մեր ողջ կոմունիկացիաները». Սաղաթելյանի դիտարկմամբ՝ դավադիր ծրագիր է իրականացվում - RadioVan.fm

Онлайн

«Եթե նոր ճանապարհը շահագործվի՝ կորցնելու ենք Բերձորը, թշնամու ենթակայության տակ են անցնելու մեր ողջ կոմունիկացիաները». Սաղաթելյանի դիտարկմամբ՝ դավադիր ծրագիր է իրականացվում

2022-06-10 17:21 , Политика, 923

«Եթե նոր ճանապարհը շահագործվի՝ կորցնելու ենք Բերձորը, թշնամու ենթակայության տակ են անցնելու մեր ողջ կոմունիկացիաները». Սաղաթելյանի դիտարկմամբ՝ դավադիր ծրագիր է իրականացվում

«Եթե այդ ճանապարհը հանձնվի շահագործման, դա նշանակում է, որ մենք ամբողջությամբ կորցնում ենք Բերձորի շրջանը, Աղավնոն, որոշ հայկական գյուղեր։ Ամենակարևորը, թշնամու ենթակայության տակ են անցնելու մեր ողջ կոմունիկացիաները՝ գազի, էլեկտրաէներգիայի»,-այդ մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում այսօր կայացած մամուլի ասուլիսում ասել է Ազգային ժողովի (ԱԺ) փոխխոսնակ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հայտարարելով, թե, կարծես, Նիկոլ-Ալիև դավադիր համաձայնություն կա, որի շրջանակում Ադրբեջանն այլըտրանքային՝ Ստեփանակերտը շրջանցող ճանապարհ է կառուցում, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2-3 ամիս հետո։

Դրա հետևանքով, ընդդիմադիր գործչի դիտարկմամբ, մենք կորցնելու ենք Բերձորի ճանապարհը:

«Այսինքն՝ ամբողջովին կախման մեջ ենք գտնվելու, և այն, որ ասում էինք Արցախի հայաթափում, նաև սա նկատի ունենք: Սա հերթական դավադիր ծրագիրն է»,-ընդգծել է Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ հաջորդ հանրահավաքին հանդես կգան մասնագիտական վերլուծությամբ և հանրությունը կտեղեկանա, թե ինչ նոր դավադիր ծրագրի մասին է խոսքը։

Իշխան Սաղաթելյանի ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть