Ավագ դպրոցների և քոլեջների 70 աշակերտ կմասնակցի «Դասարան+Դասական» ծրագրի նոր փուլին - RadioVan.fm

Онлайн

Ավագ դպրոցների և քոլեջների 70 աշակերտ կմասնակցի «Դասարան+Դասական» ծրագրի նոր փուլին

2022-06-10 16:32 , Образование, 1451

Ավագ դպրոցների և քոլեջների 70 աշակերտ կմասնակցի «Դասարան+Դասական» ծրագրի նոր փուլին

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 13-ին կազդարարվի «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի նոր փուլի մեկնարկը։

Կրթական ծրագիրը, որը կիրականացվի մինչև 26-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ, նախատեսված է հանրապետության ավագ դպրոցների ու միջին մասնագիտական հաստատությունների աշակերտների համար և միտված է ամրապնդելու դպրոց-թատրոն կապը։

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մասնակիցներն ընտրվել են մրցութային կարգով. նախնական ընտրությունը կատարվել է մոտիվացիոն նամակների հիման վրա, որին հետևել է հարցազրույցների փուլը:

Մրցութային փուլերը հաղթահարած աշակերտները երկշաբաթյա ծրագրի ընթացքում կաշխատեն խմբերով՝ իրենց մենթորների և դասախոսների ղեկավարությամբ։

Ծրագրի այս փուլում մասնակիցների հետ կանցկացվեն դերասանի վարպետության դասեր, տեսական դասախոսություններ, հանդիպումներ հայտնի արվեստագետների հետ։

Այս տարի դրամատիկական խմբերին զուգահեռ ծրագիրն ունի նաև պարի և մնջախաղի խմբեր։ Հունիսի 26-ին որպես ծրագրի եզրափակում խմբերը հանդիսատեսին կներկայացնեն նախագծի ընթացքում բեմադրած ներկայացումները։

Նախարարությունից նշում են, որ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի նպատակն է ամրապնդել դպրոց-թատրոն կապը։ Ծրագիրն աննախադեպ հնարավորություն է ընձեռում աշակերտներին՝ ծանոթանալու ոլորտի լավագույն մասնագետների հետ, պատկերացում կազմելու թատրոն համակարգի ամբողջական կառուցվածքի մասին։ Ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2019 թ.։ Համավարակի շրջանում ծրագիրն անցկացվել է երկու առցանց փուլով։ 2021 թ. ծրագիրը թեմատիկ հենք է ընտրել դերասանի վարպետությունը։ Այս տարի գրեթե 300 դիմորդներից ծրագրին մասնակցելու է 70 աշակերտ։

Այսօր ազդարարվել է նոր՝ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի մեկնարկի մասին, որն իրականացնելու է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Лента

Рекомендуем посмотреть