«Այսօր նոր մարտավարության խնդիր ունենք»․ Սաղաթելյանը՝ առաջիկա քայլերի հնարավոր փոփոխությունների մասին - RadioVan.fm

Онлайн

«Այսօր նոր մարտավարության խնդիր ունենք»․ Սաղաթելյանը՝ առաջիկա քայլերի հնարավոր փոփոխությունների մասին

2022-06-10 15:35 , Политика, 930

«Այսօր նոր մարտավարության խնդիր ունենք»․ Սաղաթելյանը՝ առաջիկա քայլերի հնարավոր փոփոխությունների մասին

Այսօր Երևանում ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրություն» շարժման նախաձեռնողներն ու համակիրները Ֆրանսիայի հրապարակից երթով հասել են Բաղրամյան պողոտա, որն արդեն շրջափակված է եղել ոստիկանական ուժերով։

Երթից և ելույթներից հետո երթի մասնակիցները վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ, որտեղ «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Ազգային ժողովի (ԱԺ) փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ասուլիս է հրավիրել Ֆրանսիայի հրապարակում, ասել, որ շարժման առաջիկա քայլերի և գործողությունների մեջ հնարավոր է լինեն փոփոխություններ:

«Մենք այս 40 օրվա մեջ ամեն ինչ փորձել ենք՝ անհնազանդության ակցիաներ, շենքերի շրջափակում: Այս ամեն ինչը պահելով՝ նաև նոր մոտեցումների խնդիր կա»,-ասաց նա՝ հավելելով, որ շարժումը ակտիվ գործողությունների մեջ է որոշ քայլեր և գործողություններ փոփոխության ենթարկելու նպատակով»,-ասել է Սաղաթելյանը՝ շեշտելով, որ իրենքարկածախնդրության չեն գնալու, քանի որ դա շարժմանը ոչինչ չի տա:

«Հիմա ակտիվ քննարկումների մեջ ենք տարբեր հասարակական, քաղաքական ուժերի, անհատների հետ: Առաջիկայում այս մասին կխոսենք։ Որևէ պարագայում նահանջ, հետքայլ չի լինելու: Մեր բոլոր քննարկումները մի հարցի շուրջ են՝ ինչպես անենք, որ շարժումն ավելի ընդլայնենք, շտկենք բացթողումները և ավելի մեծ թափով գնանք առաջ: Մենք գտնում ենք՝ այն, ինչ մինչև հիմա արել ենք, եղել է շատ արդյունավետ, բայց այսօր նոր մարտավարության խնդիր ունենք: Հետևաբար, մեր քայլերում և գործողություններում հնարավոր են փոփոխություններ»,-հայտարարել է ընդդիմադիր գործիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть