Հայ դպրոցականները միջազգային օլիմպիադայում նվաճել են 7 մեդալ՝ 2 ոսկի և 5 բրոնզ - RadioVan.fm

Онлайн

Հայ դպրոցականները միջազգային օլիմպիադայում նվաճել են 7 մեդալ՝ 2 ոսկի և 5 բրոնզ

2018-01-16 15:20 , Образование, 4178

Հայ դպրոցականները միջազգային օլիմպիադայում նվաճել են 7 մեդալ՝ 2 ոսկի և 5 բրոնզ

2018 թվականի հունվարի 10-16-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 14-րդ օլիմպիադայում, որին մասնակցել է 15 պետության 68 թիմ, Հայաստանի երկու թիմերը նվաճել են 7 մեդալ՝ 2 ոսկի և 5 բրոնզ:

Այդ մասին հայտնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից՝ նշելով, որ Ֆիզմաթ դպրոցի թիմից մեդալների են արժանացել՝

Գևորգյան Դավիթ /ֆիզիկա, ոսկե մեդալ/, Մաղաքյան Գագիկ /մաթեմատիկա, ոսկե մեդալ/, Մարտիրոսյան Վահան /մաթեմատիկա, բրոնզե մեդալ/, Կարագուլյան Վահե /մաթեմատիկա, բրոնզե մեդալ/, Սարգսյան Էմմա /ֆիզիկա, բրոնզե մեդալ/:

Քվանտ վարժարանից բրոնզե մեդալների են արժանացել՝

Կարալյան Ալեքսանդր /մաթեմատիկա/, Անդրեասյան Սամվել /ինֆորմատիկա/:

Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի թիմը ներկայացրել է 18 դպրոցական՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից և Քվանտ վարժարանից:

ՀՀ թիմերը ղեկավարել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Տիգրան Սարդարյանը և Քվանտ վարժարանի ֆիզիկայի ուսուցիչ Գրիգոր Աղաբաբյանը:

Лента

Рекомендуем посмотреть